Տաղանդաշատ արտիստ Արմեն Սանթրոսյանն այսօր բոլորում է ծննդյան յոթանասունչորս տարին։ Նա անցել է կյանքի բավականին հարուստ, բեղում ու արդյունավետ տարիներ՝ իր նպաստը բերելով Հայաստանի մշակութային դաշտին։

Ա․ Սանթրոսյանը ծնվել է դերասանի ընտանիքում։ Նրա հայրը հայտնի արտիստ Պարույր Սանթրոսյանն է։ Սանթրոսյանները մեծ ավանդ են տվել հայ բեմին ու մշակույթին։ Մշակութային ոլորտում հաջողությամբ հանդես է գալիս ոչ միայն Արմենը, այլ նաև նրա քույրը՝ Արևիկը։

Արմեն Սանթրոսյանն այժմ զբաղվում է նաև մանկավարժական գործունեությամբ՝ դասախոսելով Մանկավարժական համալսարանում։

Ա․ Սանթրոսյանը բազմիցս արժանացել է պատվավոր պարգևներին։ Վերջին պարգևը նա ստացել է շաբաթներ առաջ։ Այդ պարգևատրման ժամանակ ներկա են եղել նաև արցախյան վերջին պատերազմի ժամանակ վիրավորված մեր հերոսները։

Տաղանդաշատ դերասանը, գտնվելով մեր հայրենի սահմանները խիզախաբար պաշտպանած հերոսների կողքին, անչափ հուզվել է և իր հուզմունքն ու երախտիքը տղաների սխրանքի հանդեպ արտահայտել է պարզապես ծնկի իջնելով։