Այսօր Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է․ Սոս Ջանիբեկյանն անչափ հուզիչ հրապարակմամբ շնորհավորել է հայրիկի ծննդյան օրը


Սոս Ջանիբեկյանը տաղանդավոր այն դերասանն է, ով սերում է տաղանդավոր հորից։ Շատերն են սիրելի դերասանին մշտապես կապում տաղանդավոր հայրիկի անվան հետ։ Կարեն Ջանիբեկյանն իսկապես հրաշալի արտիստ է և հենց այս պարագայում են ասում՝ պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Սոսը մշտապես վառ է պահում հայրիկի անմար հիշատակը և հպարտանում նրանով, ինչպես բոլորը։ Այսօր՝ հուլիսի մեկին, ընտանիքը նշում է Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրը։ Այս առիթով դերասան որդին անչափ հուզիչ հրապարակում է կատարել համացանցային իր հարթակում՝ հիշատակելով և մեծարելով տաղանդավոր հայրիկին։

Սոս Ջանիբեկյանը հանրայնացրել է հայրիկի հետ համատեղ սև և սպիտակ լուսանկար և կից գրել․ «Երբ երեխա էի, մտածում էի ՆԱ կա և միշտ կլինի։ Երբ պատանի էի, մտածում էի՝ ես կամ քանի դեռ ՆԱ կա։

Երբ ավելի հասունացա, հասկացա՝ հնարավոր է գա մի օր, երբ ՆԱ էլ չի լինի։ Իսկ հիմա ՆԱ ամեն պահ ինձ հետ է։ Այսօր դերասան Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է։ Շնորհավոր լուսավոր ծնունդդ, Հերս..․»։

Մեկնաբանություններում բազմաթիվ օգտատերեր հանդես են եկել շնորհավորաքներով և ջերմագին խոսքերով։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!