Այսօր՝ մարտի երեսունմեկին, իր ծննդյան օրն է նշում Իրինա Դանիելյանը։ Իրինան ծնվել է 1965 թ․, Երևանում։ Իրինան այն արտիստներից է, ով ունի միարժամանակ երաժշտական և դերասանական կրթություն։

Դերասանուհին հանդես է եկել ինչպես մի շարք ներկայացումներում, այնպես էլ գեղարվեստական և հումորային ֆիլմերում։ Իրինան այսօր դարձավ 57 տարեկան։

Դերասանուհին ուշագրավ անձնական կյանք է ունեցել։ Ավելի երիտասարդ տարիքում, երբ Իրինան նշանված էր, նրա սիրելին հանգամանքների բերումով բացակայում էր քաղաքից և Իրինան սիրահարվում է Հանտ Թոխատյանին։ Զույգն ամուսնանում է և համատեղ կյանքի ընթացքում ունենում որդի։

Տարիներ անց արտիստները ամուսնալուծվում են, սակայն կարողանում են ջերմ հարաբերությունները պահպանել։ Նրանք կարող են տարբեր առիթներով հանդիպել և ընտանիքներով հրաշալի ժամանակ անցկացնել։

Այժմ դերասանուհին ապրում է որդու հետ և շարունակում արտիստական գործունեությունը։ Ի սրտե շնորհավորում ենք Իրինային և մաղթում ամենայն բարիք։