«Այսօր իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը»․ Արծրուն Հովհաննիսյանին շնորհավորել են և շնորհակալական խոսքեր հղել


Արծրուն Հովհաննիսյանը նոր հրապարակում է կատարել։ Նա հանրայնացրել է մի լուսանկար, որտեղ մեծ պաստառին գրված է՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի անվան Հերոսների Վերականգնողական Քաղաք։

Լուսանկարում  երևում է, որ նշված պաստառի շուրջը հավաքված են մարդիկ։ Լուսանկարին կից Արծրուն Հովհաննիսյանը գրել է․ «Այսօր իրականացավ իմ ամենամեծ երազանքներից մեկը»։

Հովհաննիսյանը գրառման մեջ նաև  շնորհակալություն է հայտնել Սուրենին, ով սատարել է իրեն։ Լուսանկարից կարելի է ենթադրել, որ հայտնի զինվորականը երազանք է ունեցել վիրավորում ստացած հերոսների համար վերականգնողական կենտրոն հիմնել, որտեղ նրանք հնարավորություն կունենան  բուժում ստանալ և վերականգնվել։

Եվս մեկ փաստ, որ իրականանում են ամենանվիրական երազանքները։ Երազանքներն ինչ-որ մի պահի իրականանում են, երբ դրանց ուղղված որոշակի և վճռական քայլեր  է ձեռնարկվում։ Արծրունի հրապարակումը շատերի ուշադրությունն  է գրավել և կարճ ժամանակամիջոցում հազարավոր հավանումների արժանացել։

Զինվորականների հետևորդները մեկնաբանություններում նշել են, որ Արծրունը գործի մարդ է և շնորհակալական ու շնորհավորանքի խոսքեր հղել։


Понравилась статья? Поделиться с друзьями: