Այսօր Զարուհի Բաբայանի ծննդյան օրն է․ Սոֆի Դևոյանի հուզիչ շնորհավորանքը մայրիկին


Այսօր Զարուհի Բաբայանի ծննդյան օրն է։ Երգչուհին տարիներ շարունակ զարդարել է տարաբնույթ միջոցառումներ և մնացել իր ուրույն ոճին հավատարիմ։

Այսօր նրան գեղեցիկ գրառում-շնորհավորանքով յուրօրինակ ուշադրության է արժանացրել նրա դուստրը՝ Սոֆի Դևոյանը։ Պարուհին շնորհավորել է մայրիկին և ցանկացել, որ նա միշտ կողքին լինի, առողջ և սիրո մեջ երջանիկ։

Նշել է, որ հենց մոր հետ են կապված մանկության բոլոր դրվագները։ Հավելել է, որ երբ խոսում է մոր մասին , աշխարհի բոլոր սիրուն բառերն է ուզում շարել մաղթանքերի մեջ։

Այնուհետև շնորհակալություն է հայտնել, որ մայրն իր կյանքի կարևոր պահերին միշտ կողքին է և թույլ չի տալիս հուսահատվել։

Ապա հայտնելով ամենամեծ ցանկության մասին՝ նշել է, որ մայրիկին միշտ կողքին տեսնելն է։ Ընդգծել է` ինքն ամենաերջանիկ է, որ հենց նա է իր մայրը։

Շնորհավորանքին միացել են նաև երգչուհու երկրպագուները և ամենջերմ մաղթանքները հղել նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями: