Այսօր՝ հունվարի տասներեքին, հաղորդավարուհի Արևիկ Ուդումյանը տոնում է իր ծննդյան օրը։ Հաղորդավարուհին զբաղվում է նաև պրոդյուսերական աշխատանքով։

Նա հասանելի է համացաննցում և վարում է ակտիվ գործունեություն․ ներկայացնում է դրվագներ իր կյանքից և շփումներ հաստատում հետևորդների հետ։

Արևիկը 2 երեխաների մայրիկ է։ Ծննդյան օրվա առիթով հաղորդավարուհին կեսգիշերն անց հրապարակում է կատարել։ Նա հանրայանացրել է իր լուսանկարները ծննդյան տորթով և կից գրել․ «նոր թվեր»։

Արևիկը տարբեր առիթներով հաճախ է նշել, որ տարիքն ուղղակի թվեր են և ոչինչ չեն նշանակում։ Կեսգիշերն անց նրան շնորհավորել են ամուսինը և որդին։

Նրանք տուն են եկել բավականին ուշ և սիրելի մայրիկին ու սիրելի կնոջը անակնկալ մատուցել։ Կեսգշերն անց համացանցային իր օգտահաշիվների պատմություններ բաժնում Արևիկը հանրայնացրել է լուսանկար, որտեղ ամուսնու և որդու հետ է, իսկ ձեռքին՝ ծաղկեփունջ։

Լուսանկարն Արևիկը մակագրել է․ «Շատ ուշ եկան տուն»։ Արևիկի սոցհարթակը արդեն կեսգիշերն անց ողողված էր բազմաթիվ շնորհավորանքներով և բարեմաղթանքներով։