Այսօր հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրիկի ծննդյնա օրն է։ Համեստ Ներսիսյանը հայ հայրենանվեր ու հայրենասեր կնոջ, օրինակելի մոր իսկական կերպար է։

Դեռ շատ տարիներ առաջ, երբ տիկին Համեստն արտերկրում է ապրել, մեծացրել է մանկահասակ երեխաների, նա իր երեխաների մեջ դաստիարակել է հայրենիքի հանդեպ մեծ սեր։

Նա իր երեխաներին հաճախ է պատմել արցախյան հիմնահարցի, հակամարտության և հայրենիքի մասին տարբեր ուշագրավ մանրամասներ։

Տիկին Համեստի պատմություններից է, որ նրա որդու՝ Աևմենակի մեջ մեծ սեր է առաջացել հայրնիքի հանդեպ։ Տղան հայրենիքը պաշտպանելու մեծ ցանկություն է ունեցել դեռ պատանի հասակից։

Երբ մի անգամ փոքրիկ Արմենակն անցել է Սուվորովի անվան ռազմական ուսումնարանի կողքով, մտածել ու բարձրաձայնել է․ «Մի օր անպայման գեներալ եմ դառնալու»:

Տիկին Համեստի՝ Հայոց բանակի օրը՝ հունվարի 28-ին լույս աշխարհ բերած և դաստիարակած որդին տարիներ անց դարձավ Բանակի տղան։ Նա դասվեց հայ հզոր հերոս մարտիկների շարքին, որն իր կյանքի գնով մինչև վերջին շունչը կռվեց թշնամու դեմ։