Այսօր Ազատ Գասպարյանի հիշատակի օրն է․ հիշենք ու մեծարենք մեր արտիստներին


Այսօր՝ օգոստոսի երկուսին, Ազատ Գասպարյանի հիշատակի օրն է։ Կինոյի և թատրոնի հայ դերասանը ծնվել է 1943 թվականին, Երևանում, սակայն միջնակարգ կրթությունը ստացել է Արթիկում։

Բարձրագույն թատերական կրթությունը ստացել է Երևանում, այնուհետև գործունեությունը ծավալել Երևանում։  Աշխատել է տարբեր թատրոններում, հեռուստատեսություններում և իր բարձր տաղանդի շնորհիվ կերտել մեկը մյուսից  հրաշալի, հիշվող կերպարներ։ Թե՛ էկրաններին և թե՛ բեմում ՀՀ ժողովրդական արտիստը հիանալի է ներկայացել։ Նա սիրում էր իր աշխատանքը և ապրում այդ աշխատանքով։

Քչերին է հայտնի, որ սիրված դերասանը բացի դերասանի մասնագիտությունից ուներ նաև ռեժիսորի մասնագիտություն։ Նա խաղացել գեղարվեստական, հումորային ֆիլմերում։

«Հեղնար աղբյուր», «Համագյուղացիներ», «Ծերունին և արևը», «Մեր բակը», «Երջանկության մեխանիկան», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո »․ «Ուրախ ավտոբուս»․ ֆիլմագրության այս շարքը կարելի է երկար շարունակել։ Սրանք այն ֆիլմերն են, որտեղ արտիստը իր հետքն է թողել,  ով արժանվույնս գնահատվել է։

Ազատ Գասպարյանը ստացել է ՀՀ ժողովրդական արտիստի, ՀՀ պատվավոր քաղաքացու կոչումները և Վիլյամ Սարոյանի ու Մովսես Խորենացու մեդալներ։ ՀԱյտնի լրագրոց Արուս Տիգրանյան Աա ԳԱսպարյանի թոռնուհին է, ով պապիկի մասին երբեմն գրառումներ է կատարում և մեծարում նրան։


Понравилась статья? Поделиться с друзьями: