«Այդ տեսակն ինձ հարմար չէ, չեմ ուզում նկարահանվել բաց տեսարաններում»․ Ռիփփին պատմել է նոր ֆոտոշարքի, իր նոր տեսակի և նոր տեսահոլովակների մասին


Ռիփփին նոր լուսանկարներ է ներկայացրել, որտեղ նոր ոճ է ցուցադրել։ Լուսանկրներում անմիջապես աչքի են ընկնում նրա կարճ վարսերը։

Երգչուհին հարցազրույց է ունեցել և նշել, որ գլխին կեղծամ է։ Պատմելով ֆոտոշարքի և տեսքի մասին՝ ասել է, որ այն հանպատրաստից է ստացվել, ներկայացել է առօրյա հագուստով։

Հավելել՝ երբ ներկայացրել է լուսանկարները, նրան նմանեցրել են «Լեոն» ֆիլմի կերպարին։ Ռիփփին հայտնել է՝ նոր տեսահոլովակների շարք է պատրաստվում ներկայացնել, որոնց նմանը Հայաստանում չկա։

Տեսահոլովակներից մեկում կարճ սանրվածքով է ներկայանալու։ Նկարահանումները դեռ չեն սկսվել, բայց երգչուհին ասաց, որ ակումբային երաժշտություն է լինելու՝ միքսված հայկական էլեմենտների հետ։ Ռիփփին նաև պատմել է, որ վերջերս փոփոխական է դարձել։

«Շատ բան է փոխվել, մեծացել եմ, ժամանակի հետ կորուստներ են եղել, հոգիս շուռ է եկել: Վաղ տարիքում հայրիկիս եմ կորցրել, որն ընտանիքիս միակ անդամն էր, նրա հետ էի մեծացել»,- նշել է նա։

Սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունեցել է, սակայն մերժել է բաց տեսարանների համար։ «Այդ տեսակն ինձ հարմար չէ, չեմ ուզում նկարահանվել բաց տեսարաններում»,- եզրափակել է խոսքը երգչուհին։


Понравилась статья? Поделиться с друзьями: