Ամերիկյան խնջույքի ժամանակ Քրիստինա Եղոյանին զարմացրել է ոտաբոբիկ պարող կինը. տեսանյութ


Քրիստինա Եղոյանը համացանցային իր հարթակներում ակտիվ է և սիրով ցույց է տալիս իր առօրյան։ Վերջին ամիսներին նրա առօրյա գլխավոր մասն է դարձել երգչուհու մի քանի ամսական դուստրը։

Նա բնակվում է Ամերիկայում և անմասն չէ հայկական համայնքից։ Նա սիրով մասնակցում է հայկական միջոցառումներին։ Այս անգամ երգչուհի դերասանուհին մասնակցություն է ունեցել Ամերիկայում կազմակերպված հայկական խնջույքին։ Նա ռեստորանից մի տեսանյութ է հանրայնացրել, որտեղ մի կին պարում է  առանց կոշիկների։

Դա, ըստ երևույթին, խնջույքի ամենաթեժ պահն է եղել։ Իհարկե, տեսանյութում պարող կնոջ դեմքը չի երևում, սակայն պարահրապարակի մի անկյունում կարելի է նկատել կնոջ կոշիկները։

Ամեն դեպքում, միջոցառման ժամանակ արված այդ մի քանի վայրկյանանոց տեսանյութից հստակ կարելի է պատկերացում ունենալ, որ ԱՄՆ-ում նույնիսկ հայկական խնջույքն ամբողջովին հայկական շնչով է պարուրված։

Իսկ Քրիստինայի հանրայնացրած տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։ Այն, իսկապես, զվարճալի է ստացվել։


Понравилась статья? Поделиться с друзьями: