Օրերս Թեհմինա Վարդանյանը տոնել է ծննդյան օրը։ Այդ առիթով նրա սոցիալական հարթակը լի է եղել շնորհավորանքերով, ջերմ և բարի մաղթանքներով։

Եվ ահա Թեհմինան գրառում է կատարել և իր շնորհակալական խոսքը ուղղել բոլոր նրանց, ովքեր ժամանակ են գտել և շնորհավորել։ Գրառումը բավականին յուրօրինակ և անգամ փոքր-ինչ զվարճալի է ստացվել։ Նա մասնավորապես գրել է․ «Ընկերնե՜ր, ա՜յ ընկերնեեե՜ր, շնորհակալ եմ տաք, պայծառ և գունավոր մաղթանքների համար:

Իհարկե, ամենավտանգավոր մաղթանքը՝ «սրտիդ ուզածը կատարվի»-ն է, ես շատերի փոխարեն կվախենայի դա ասել, ի՞նչ իմանաս, գուցե վտանգավոր լինի, հետագայի համար նկատի ունեցեք, բայց, այնուամենայնիվ, ապրեք։

Հուսանք՝ մաղթել եք, ուրեմն կկատարվի։ Ապրեք ինձ սիրողներ և չսիրողներ, ապրեք անկեղծ բարեմաղթանքներ հղողներ և ոչ այնքան։ 
Սիրողներդ դրական էմոցիա եք տալիս ու լիքը տաք զգացողություններ, չսիրողներդ ու գաղտնի էջումս կամ կյանքումս պտտվողներդ՝ ուժ ու հաստատակամություն: Եվ միշտ հիշեք՝ ես երկու դեպքում էլ նկատում եմ և 2 դեմքում էլ ժպտում։ Հ.Գ. Շատ անկեղծ ստացվեց, բայց դե ես եմ, մարդ, ով վերջերս հասկացել ա, որ չի կարելի էդքան ուղիղ լինել, դա երբեմն խանգարում ա, բայց նաև չի կարող այլ կերպ»։