Աղցան, որը կզարդարի ցանկացած տոնական սեղան․ պատրաստեք և վայելեք այս անչափ համեղ այս աղցանը


Հացկերույթի սեղանից հաճախ օգտվում են հենց աղցաններից։ Թեթև է, նուրբ, համեղ և օգտակար այս ուտեստները կարծես առավել նախընտրելի են։

Այդ է պատճառը, որ այս անգամ կներկայացնենք հենց աղցանի բաղադրտոմս։ Ներկայացվող պարզ աղցանը կզարդարի յուրաքանչյուր տոնական սեղան։ Այն կհավանեն բոլորը։ Հիմնական բաղադրամասը սունկն է, որը մյուս բաղադրիչների հետ խառնվելով՝ ստեղծում է անչափ համեղ ուտեստ։

Անհրաժեշտ է՝

Մարինացված ամբողջական սունկ — 1 բանկա

Խաշած կարտոֆիլ, կրծքամիս, գազար, թթու վարունգ, կանաչի

Բաղադրիչների չափը ընտում եք դուք՝ կախված մատուցման տարայի չափից։ Եվ այսպես, նախապես խաշված միսը և բանջարեղենն անցկացնել քերիչով։ Վերցնել տարան, որի մեջ պետք է հավաքել այս համեղագույն աղցանը։

Տարայի վրա դրեք սննդային թաղանթ, պատեք բուսայուղով և դասավորեք սունկը, որից հետո շաղ տվեք մանրացված կանաչին, մայոնեզ, ապա կարտոֆիլը, կրկին մայոնեզ, այնուհետև գազար, մայոնեզ, հավի միս, մայոնեզ, թթու վարունգ, մայոնեզ և շրջելով տարան՝ աղցանը տեղափոխեք մատուցվող տարայի մեջ և վերջ, կարող եք վայելել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!