Չարաբաստիկ 2020-ն ավարտվել է, սակայն հետևանքները դեռ կան՝ է՛լ ավելի դաժան ու ասես անվերջանալի։

Ռուդիկ Ալեքսանյանի հայրը՝ Վիտյան, պատմում է, որ որդին վերջին անգամ իրենց հետ խոսել է դեպքի օրը։

Մայրիկին հաղորդագրոթյուն է գրել և հայտնել, որ գերի է ընկել և հնարավոր ոչ մի տարբերակ չկա ետ գալու։ Մանրամասնել է, որ թշնամու տարածքում է․ եթե դուրս գա, կհարվածեն, մնա՝ չգիտի, թե այդպես որքան ու ինչպես պետք է մնալ։

Այդ պահին թաքնված է եղել։ Մայրիկին և բոլոր հարազատներին հորդորել է լավ մնալ։ Մայրիկին խնդրել ու աղաչել է չարտասվել և հպարտանալ, որ հերոս ունի։ Ապա հավելել, որ իր կյանքն էլ այդպես էր վիճակված։

Հայրը պնդում է, որ ամեն բան իր կողմց արել է ոդուն դուրս բերելու համար, սակայն հրամանատարական կազմը անդադար ասում էր՝ մեկ րոպե, երկու և այլն, այնինչ մեկ վայրկյանն անգամ թանկ էր։ Ռուդիկի և մայրիկի զրույցը ներկայացնում ենք նյութին կից։