Հենրիխ Մխիթարյանն այն հայ հայտնիներից է, ում հանդեպ երկրպագուների սերն անծայրածիր է։ Նրան սիրում են բոլորը՝ ինչպես մեծերը, այնպես էլ փոքրերը։

Մխիթարյանը շատերի համար մոտիվացիա է, օրինակ։ Երեխաները սիրում են ընդօրինակել նրան և բակային ֆուտբոլային խաղերում ֆուտբոլիստներից կրկնօրինակում են հենց նրան, կրում են նրա անվամբ ֆուտբոլլային շապիկներ և այլն։

Հենրիխ Մխիթարյանը հազարավոր երկրպագուներ ունի նաև Հայսատանի սահմաններից դուրս։ Հայտնի ֆուտբոլիստի անուն ազգանուն լինում է նաև, որ արտասահմանցիները սխալ են արտասանում, քանի որ վերջիններիս համար այն բավականաչափ երկարաշունչ է։

Եվ ահա, Մխիթարյանը տեսանյութի միջոցով երկրպագուներին սովորեցրել է ճիշտ արտասանել իր ազգանունը։ Հայաստանի ազգային ընտրանու նախկին ավագ, «Ինտեր»-ի նորեկ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը տեսահոլովակի միջոցով երկրպագուներին սովորեցնում է իր ազգանունը արտասանել։

Ուշագրավ է, որ իր անվան Ա տառը հայրենասեր ֆուտբոլիստն ասոցացրել է Հայաստանի հետ (Armenia): Տեսանյութն առաջարկում ենք դիտել վարը։