Օրերս սիրված երգիչ Էրիկ Կարապետյանը ընտանիք կազմեց։ Երգիչը կնության առավ իր տարիների սիրելիին։ Սվետլաննայի հետ նրա հարաբերությունները տարիների պատմություն ունի։

Այդ տարիները մի կարճ ժամանկաով ընդհատվեցին, սակայն սերն այնքան զորեղ ու իրական էր, որ զույգի հարաբերությունները վերսկսեցին։ Օգոստոսի ութին Էրիկի և Սվետլաննայի հարսանիքն էր։ Ամեն բան այնքան գեղեցիկ ու ճաշակով էր կազմակերպված, որ համացանցում բոլորը հիացան հարսանեկան բոլոր դրվագներով։

Հարսանիքին մասնակցում և իրենց լավագույն ընկերոջ ուրախությամբ ու երջանկությամբ կիսվում էին հայ էստրադայի մի շարք վառ ու կարկառուն ներկայացուցիչներ։ Այն անչափ ուրախ է անցել։

Հրավիրվածների ցանկում է եղել նաև Անահիտ Սիմոնյանը։ Նա առանձնակի մտերմություն ունի Էրիկի հետ։ Հայտնի է, որ Հայկոն Էրիկի լավագույն ընկերներից մեկն էր։

Սակայն Անահիտ Սիմոնյանը հարսանեկան արարողությանը չի մասնակցել։ Պտտվում են լուրեր, որ Անահիտն ուղղակի չի ցանկացել այնտեղ տենել Հայկոյի որոշ ընկերների։ Նա հմաացանցային հարթակում ուղղակի շնորհավորել է զույգին։