Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր օգտահաշվում հաճախ է ներկայացնում հերոսների մասին հետաքրքրական և հաճախ հուզմունք առաջացնող պատմություններ։

Այս անգամ ևս ներկայացրել է մեր շուրջն հերոսներից մեկի վերլուծությունը և հորդորել ուշադիր կարդալ և ըմբռնել այն, ինչպես հարկն է։ ԵՊԲՀ ռեկտորը նշում է, որ նա մնացել է նույն կենսուրախ տղան։

Անգամ ծանր վիրավորումը չի ընկճել Սուրեն Սամվելյանին։ Սուրենը գրել է, որ Բայդենի կողմից հարյուր տարի առաջ կատարվածի ճանաչումը ի՞նչ կտա հայերին , եթե այդ հուշակոթող այցելում են տարին մեկ անգամ։

Հերոսը չի ուզում հավատալ, որ նույն վերաբերմունքին կարող է արժանանալ Եռաբլուրը։ «Մարդիկ կան Եռաբլուր գնում են փիառի համար։ Փոստեր մի արեք, որ հիշում ու պահանջում եք, ախր ես տեսել եմ պոստից ձեր լացելով փախնելը», դառը կսկիծով գրել է կենդանի հերոսը։

Նա պատմում է, որ պոստում մնացող փամփուշտը վերցրել են իրենց ճանապարհի համար։ Հորդորում է մաքուր երևալու համար դրոշ չայրել, այլ այրել սեփական ԵՍ-ը։ Հարց է ուղղում, թե պահանջողները Արևմտյան Հայաստանը ինչպե՞ս են պահելու, եթե մի բուռ Արցախը չեն կարողանում պահել։