Ալեն Սմոնյանը հրապարակել է նորածին որդու լուսանկարները․ փոքրիկն ուղղակի հրաշք է


Ալեն Սիմոնյանը ինսթագրամյան օգտահաշվում նորածին որդու լուսանկարներն է հանրայնացրել, որից մեկում քաղաքական գործիչը գրկած է փոքրիկին։

Բալիկը երջանիկ հոր երրորդ զավակն է։ Նա ունի մեկ դուստր և մեկ որդի։ Սիմոնյանը լուսանկարներին կից որևէ գրառմամբ հանդես չի եկել։

Օրեր առաջ նա հանրայանացրել էր նորածնի ևս մեկ լուսանկար և կից գրել՝ տեղեկացնելով, որ որդին ծնվել է։

Բազմաթիվ օգտատերեր, հարազատներ և ընկերներ շտապել են շնորհավորել քաղաքական գործչին ու նրա ընտանիքին և հանդես եկել ջերմ բարեմաղթանքներով, հայտնել սերն ու հարգանքը՝ ուղղված Սիմոնյան ընտանիքին։

Ամիսներ առաջ Ալեն Սիմոնյանը ընտանիքի երջանիկ նորությամբ կիսվել էր համացանցային հարթակում՝ հանրայնացնելով կնոջ լուսանկարը, որտեղ տեսանելի էր վերջինիս երջանիկ կարգավիճակը։

Բարի լուրը հայտնելու համար Սիմոնյանն ընտրել էր շատ խորհրդանշական օր՝ Մայրության և գեղեցկության օրը։ Օրվա առիթով շնորհավորել էր հայ կանանց և կիսվել սեփական երջանկությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: