«Քո ներկայությամբ իմ կյանքը միայն լցվել ու հարստացել է․․․»․ Նազենի Հովհաննիսյանի անկեղծ գրառումը


Նազենի Հովհաննիսյանը, ով հաճախ է հրապարակումներ կատարում  և համացանցային իր հարթակում տխրում, հուզվում, ուրախանում ու զվարճանում, իր հետևորդներին մասնակից  է դարձնում իր ապրումներին և այդ կերպ փորձում սերտ կապ պահպանել նրանց հետ։

Այս անգամ Նազենին շնորհավորել է Անդրեին տարեդարձի առիթով և մի փոքր խոսել ու անկեղծացել ընկերության մասին։

Հաղորդավարուհի դերասանուհին մասնավորապես գրել է․ «Ընկերությունը չի ճանաչում ո՛չ ժամանակ, ո՛չ տարածություն: Գալիս է ու պարուրում քո կյանքն ամբողջությամբ՝ թողնելով տեղ ՄԻԱՅՆ ՍԻՐՈ ու փոխադարձ հոգածության համար:

Ընկերոջից չեն նեղանում, վատը չեն հիշում, ճշմարտությունն ասում են առանց վախի ու նրա համար միշտ ունեն անկյուն՝ տանը, սրտում ու կյանքում: Անդրյուշ ջան, դու իմ Ընկերն ես ու քո ներկայությամբ իմ կյանքը միայն լցվել ու հարստացել է։

Տաղանդդ կա ու կմնա միշտ, ձայնիդ ու որակով երգերի սպասումով ենք. ՍՏԵՂԾԱԳՈՐԾԻՐ ու առողջ եղիր ամենակարևորը, որ ոչինչ չխանգարի նոր թռիչքիդ: Ծնունդդ շնորհավո՜ր ԱՆԴՐԵ ՋԱԱՆ։ Հ.Գ. Իմ սերը Քեզ ( էդ երգը դարձավ սիրո հիմն)»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!