Ինչպես արդեն հայտնի է շատերին՝ անմահացած հերոս Մխիթար Գալեյանն արդեն ամիսներ է, ինչ վերածնվել է։ Ամիսներ առաջ լույս աշխարհ եկավ հերոսի եղբարը՝ իր հետ բերելով մեծ երջանկություն։

Ընտանիքը կարևոր որոշում կայացրեց և փոքրիկին շնորհեց Մխիթար անունը՝ ի պատիվ հերոս եղբոր։ Եվ այժմ Մխիթարն ասես վերածնվել է։

Ծնողների դեմքին մի յուրատեսակ ժպիտ է հայտնվել, կյանք ու ապրելու ցանկություն ի հայտ եկել։ Փոքրիկ Մխիթարը ընտանիք խինդ է բերել։

Տան գլխավոր պատից կախված է հերոս Մխիթարի նկարը, որտեղից հերոսը ժպտում է բոլորին և հայացքով հետևում բոլորին, իսկ փոքրիկ Մխիթարը աչքը չի կտրում հերոս եղբոր նկարից։ Երկու Մխիթարները շատ նմանություններ ունեն, սակայն մայրը պնդում է, որ նրանք նաև տարբեր են։

Հանրությունը սիրով հետևում է՝ ինչպես է մեծանում հերոսի եղբայրը և հիանում են փոքրիկով։

Այս նյութում ներկայացնում ենք փոքրիկ Մխիթարի նոր լուսնկարներից մեկը, որտեղ նա իր փամփլիկ այտերով գրավել է բոլորին։