Փոքրիկի զրույցը հերոս եղբոր հետ․ անասելի հուզիչ տեսանյութ


Պատերազմը կյանքը բաժանեց երկու մասի՝ մինչ պատերազմ և պատերազմից հետո։ Եվ հասարկության մեջ ասես մի առանձին խավ ի հայտ եկավ, որոնք խոնարհման են արժանի․

նրանք անմահացած տղաների ծնողներն են, որոնք հավիտյան կարոտով շարունակում են ապրել։ Այո՛, ապրում են հանուն իրենց որդիների գործի։

Ապրում են, որպեսզի տղաների գործն, իսկապես, անմահ մնա։ Հազարավոր մայրեր իրենց որդիների նման հերոս դարձան։ Նրաք հերոսաբար կարողանում են դիմակայել անվերրջանալի  վշտին ու ցավին։

Իսկ կան ընտանիքներ էլ, որտեղ փոքրիկ եղբայր կամ քույրիկն այդպես էլ չտեսավ հերոս եղբորը, սակայն գիտի նրա հերոսական սխրանքի պատմությունը և այդ մասին նրա հետ խոսում է եղբոր շիրմաքարի մոտ։

Համացանցում տարածվում է մի հոլովակ, որտեղ փոքրահասակ եղբայրը այցելել է հերոս եղբորը և շիրմաքարի առջև ասում է, որ շատ է նրան սիրում, այնուհետև հանում զինվորական գլխարկը և ասես պատիվ տալիս հերոս եղբորն ու համբուրում շիրմաքարը։ Հուզիչ տեսանյութը դիտեք վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: