Էդիկ Մնոյան օգտատերն իր սոցցանցային էջում տեղեկացրել է, որ ռուսաստանյան Տոլյատի քաղաքի հայկական համայնքի ներկայացուցիչները հանդես են եկել մի գեղեցիկ նախաձեռնությամբ: Քաղաքի հայկական համայնքի համատեղ ուժերով Այգեպար գյուղ է ուղարկվել բավականին մեծ չափով բարձրորակ ալյուր:
Էդ. Մնոյանը նշել է, որ Տոլյատիի հայ համայնքը մինչ այս էլ բազմիցս այսօրինակ նախաձեռնություններով հանդես եկել է՝ ցույց տալով, որ շարունակում են ապրել մայր հայրենիքի հոգսերով ու դժվարություններով, հպարտանալ հաջողություններով և ձեռքբերումներով:
Տոլյատիի հայերը վստահեցրել են նաև, որ նմանօրինակ նախաձեռնությունները շարունակական են լինելու: Պայմանավորված համավարակային իրավիճակով՝ բարեգործներից ոչ ոք չի կարողացել անձամբ մասնակցել միջոցառմանը, սակայն այգեպարցիներն իրենց խորին շնորհակալությունն ու երախտագիտությունն են փոխանցել:
Նրանք հույս են հայտնել, որ մոտ ապագայում անպայման առիթ կունենան անձամբ հանդիպելու իրենց ռուսաստանաբնակ հայրենակիցներին՝ ավելի ջերմ ու անկաշկանդ մթնոլորտում միմյանց հետ զրուցելու համար:
Նախաձեռնության հեղինակներն ուղիղ տեսակապով անփորձանք և խաղաղ ծառայություն մաղթել սահմանապահ զինվորներին: