Ադրբեջանին,երբ պետք է փակել իրենց ներքին, այսպես ասած շուկան,գրում են,որ մեր զինվորներից մեծ մասը մահացել են,տարածք են գրավել և այլն։ Երևույթը իրենց պրակտիկայում շատ սովորական բան է։ Հիմա անցել են կեղծ լուրերի ՊՆ-ի կողմից։
Կան կայքեր,որ գրանցվում ես ու ուրիշի անունից կամ համարից սմս է գալիս։ Տեխնիկապես պայքարել դրա դեմ օպերատորները կարող են։ Այսինքն հնարավոր է բլոկավորել։ Նրանք Էքպերեմենտներ են անում սոց ցանցերում,զանգում են և այլն,օգտագործում են հեռախոսը,որպես հոգեբանական ճնշում։
Պետք է հանգիստ վերաբերվել,ու նայել բովանդակությանը։ Մեր ՊՆ-ն հիստերիկ բովանդակությամբ սմսներ երբեք չի ուղարկի։ Հիմնականում գիշերն են զանգում,սա էլ է իրենց տիպիկ։ Գրեցին մեսսենջերով,անմիջապես բլոկավորեք։ Զանգեցին կասկածելի համարով՝անջատեք։
Ֆիլտրել մեդիան կարևոր է,ովքեր չեն կարողանում ինքնուրույն հասկանալ ո՞րն է ֆեյքը ,հետևեք ՊՆ-ին,սա է միակ ճիշտ տարբերակը։ Մենք սկզբում ինֆորմացիոն մասով խնդիր ունեցանք,բայց սկսեցինք կարգավորվել արագ։ Ու նաև ադրբեջանական լրատվությունը շատ էր աշխարհում,իսկ հիմա դա արդեն էդպես չէ։ Մեր ռեակցիան ուշացավ,բայց հիմա տեղում է։