«Տարիներ առաջ թուրքերին խռիկ ենք տվել ու էս տերիտորիայում ապրում ենք»․ կութեցին մի քանի հարցեր ուղղեց Փաշինյանին


Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Կութիում։ Նա բացի պաշտոնական հանդիպումներից , նաև հանդիպումներ է ունեցել կութեցիների հետ և զրուցել առկա խնդիրներից։

Կութեցիներին Փաշինյանը նախապես զգուշացրեց, որ այնպիսի բան չասեն, որի մասին բացահայտորեն պետք չէ խոսել։ Կութեցիներից մեկը՝ Ղարիբյան Լենդրուշը, նշեց, որ 33 տարի ապրում է Կութիում։ «Տարիներ առաջ թուրքերին խռիկ ենք տվել ու էս տերիտորիայում ապրում ենք։

Երբ որ Քյալբաջարում նստած էին ադրբեջանցիք, Խանլարի ողջ ոչխարաբուծական ֆերման էն սարի հետևում էր։ Որ մենք ձիերով գնում էին, նրանք փախչում էին։ Ֆերմայի վարիչը գալիս, ասում էր՝ տղե՛րք, թողեք ոչխարը արածացնենք։

Հիմա ո՞նց էղավ, որ էդ ժամանակ մերն էր էդի, հիմա արդեն թուրքինն ա»։ Ի պատասխան Փաշինյանը հարցրեց՝ ո՞վ է ասում, ապա հնչեց պատասխանը՝ թուրքն  է ասում։ «Դե թուրքերը շատ բան են անում»,- պատասխանեց Փաշինյանը։

Կութեցին նաև հարց ուղղեց վարչապետին․ «Մենք ունենք ԱԱԾ, ՊՆ, ԱԳՆ, բայց մեր հարցերով զբաղվում է Մուրադովը և ես գիտեմ, որ Մուրադովը ունի ադրբեջանական արմատներ»։ Փաշինյանի պատասխանը և այլ մանրամասներ կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!