Երբ փլուզվող շենքից կամ շենքի մոտակայքից փախչում է սարսափած դեմքով երեխան կամ ծնողը մտնում է փլուզվող շենք երեխային փրկելու նպատակով, առաջին վայրկյանին դժվար թե մարդ արարծը մտածի աղետից փրկվել ցանկացող մարդու ազգության մասին։
Բայց արի ու տես, որ մեր իրականության մեջ կան այնպիսի մարդիկ, ովքեր շարունակ հրճվում են Թուրքիայում տեղի ունեցող աղետից։
Թուրքիան շարունակում է մնալ մեր թշնամական, հակառակորդ երկիրը, սակայն աղետից հրճվելը մեզ հնարավորություն չի ընձեռի հզոր երկիր կառուցել։ Այս մասին է նաև գրառել լրագրող Լիզա Ճաղարյանը։
Նա մասնավորապես գրել է․ «Ընդամենը մեկ հարց տամ հրճվողներին. 88-ի զարհուրելի երկրաշարժից հետո Թուրքիայում ու Ադրբեջանում էլ գտնվեցին երկոտանիներ, որ տոնում էին մեր ողբերգությունը ու հենց ձեզնմաններն այդ օրերին ասում և գրում էիք` դե «թորքը մնում ա թորք»
ու սրա նման լիքը բաներ էիք գրում և ասում ձեր «քրիստոնեական բարձունքներից»։ Հիմա հրճվողնե՞րդ ինչ եք, կասե՞ք։ Տարբերվո՞ւմ եք էդ ձեր ասած «թՈրք»-ից»։