Առկա սահմանային իրավիճակը դեպի իր կողմն է սևեռել բոլորի ուշադրությունը: Համավարակային իրավիճակը մոռացած՝ բոլորը սկսել են մտածել սահմանում կատարվող իրադարձությունների ընթացքի մասին: Բացառություն չէ նաև դերասան Աղաս Մանուկյանը:
Նա իր սոցցանցային էջում մի ուշագրավ հրապարակում է հանրայնացրել՝ հայտարարելով, որ պատրաստվում է վաղը գնալ զինկոմիսարիատ: Դերասանին խորապես անհանգստացրել է սահմանում տիրող իրավիճակը, ուստի նա որոշել է որոշակի քայլեր ձեռնարկել:
Հանրայնացրած հրապարակման մեջ Ա. Մանուկյանը նշել է, որ սահմանային լարվածության սրման պատճառով նույնիսկ զոհեր են եղել, իսկ ինքը՝ որպես հայկական զինված ուժերում ծառայած հայ տղա, որպես զինվոր և ավագ սերժանտ նպատակադրվել է միանալ սահմանում կանգնած մեր զինծառայողներին:
Նա ցանկանում է կամավոր մեկնել սահմանային գոտի: Դերասանին մեկնաբանություններում խորհուրդ են տվել չշտապել, սպասել պաշտոնական հրահանգների, քանի որ մեր զինծառայողները հաջողությամբ կարողանում են լուծել առկա խնդիրները:
Կից ներկայացնում ենք դերասանի հանրայնացրած հայտարարության տեքստն ամբողջությամբ: