Սիլվա Հակոբյանի առօրյա և աշխատանքային անցուդարձին նրա երկրպագուները քաջատեղյակ են, քանի որ երգչուհին համացանցում մեծ ակտիվություն ունի և սիրում է օրը ցույց տալ հետևորդներին։

Նրա հրապարակումները հիմնականում դստեր՝ Միլայի մասնակցությամբ են։ Հիշեցնենք, որ Սիլվան առաջիկայում կունենա երկրորդ դուստրը, ում որոշել են շնորհել Սառա անունը։

Իսկ օրերս Սիլվան մի ուսանկար է հանրայնացրել, որտեղ ամուսնու մայրիկի և դստեր հետ է։ Լուսանկարը երգչուհին հանրայնացրել է սկեսուրի ծննդյան առիթով։ Լուսանկարին կից գրառումը փաստում է ամուսնու մայրիկի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին։

Սիլվա Հակոբյանը գրել է․ «Շնորհավոր ծնունդդ, մեր սիրելի Գայան տատիկ»։ Հավելենք, որ Սիլվայի ավագ դուստրը` Միլան, օրեր առաջ դարձավ երեք տարեկան։ Միլան անչափ շատ է սիրվել երգչուհի մայրիկի հետևորդների կողմից։

Երգչուհին մշտապես ցույց է տալիս դստերը տարբեր իրադրություններում։ Սիլվան ինչպես նախորդ, այնպես էլ ներկայիս հղիության ողջ ընթացքում աշխատում էր: