Սերժ Թանկյանի և արցախցի Միշայի դուետը հիացրել է Նիկոլ Փաշինյանին․ տեսանյութ


Տեղեկատվական տեղեկությունների համաշխարհային համագումարին մասնակցելու համար Հայաստանում գտնվող «System Of A Down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը երգել է արցախցի երիտասարդ երգիչ, «Ձայնը․ երեխաներ» երաժշտական մրցման մասնակից Միշայի՝ Միքայել Գրիգորյանի հետ։ Տղան տեսանյութ է հրապարակել, որտեղ նա ռոք-աստղի հետ երգում է Թանկյանի հեղինակային «Արցախ» երգը՝ հայերեն։
«Երգեցի Սերժ Թանկյանի և զիլ հյուրերի համար Թուֆենկյանի երեկույթին։ Նույնիսկ դուետ ենք երգել»,- գրել է Միքայել Գրիգորյանը։

Սերժ Թանկյանի նոր բրենդի՝ «Գավաթ»-ի շնորհանդեսին ներկա էին շատ անվանի հյուրեր, այդ թվում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կնոջ՝ Աննա Հակոբյանի հետ։ Խոսելով իր նոր բիզնեսի ընտրության մասին՝ Թանկյանը նշել է, որ սուրճն այն է, ինչ նա սիրում է։ Բացի դրանից, նա այլ բաներ էլ է ուզում փորձել և մտադիր է դրանք նույնպես բիզնեսի վերածել։ Երաժիշտն ավելացրել է, որ չնայած դրան, նա շարունակում է աշխատել իր բուն մասնագիտությամբ, և հիմա երաժշտություն է գրում ֆիլմերի համար։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!