Ռաֆայել Քոթանջյանի որդու` Միքայել Քոթանջյանի երգը նվիրված իր հայրիկին․ անչափ հուզիչ տեսանյութ


Ինչպես  արդեն հայտնի է բոլորին՝ կյանքին հրաժեշտ տվեց Ռաֆայել Քոթանջյանը։ Արտիստը կերտեց կերպարներ, դերեր, որոնք հավետ կմնան նրա երկրպագուների սրտում։ Հարազատները հավետ կպահեն իրենց հոգում Քոթանջյանի կերպարը, նրա յուրահատկությունը։

Օրեր շարունակ հանրային ճանաչում ունեցող շատ մարդիկ հրապաակումներով հանդես եկան և իրենց գրառումներում կիսվեցին դերասանի մասին ունեցած իրենց հիշողություններով, արտահայտեցին իրենց խոր վիշտն ու ափսոսանքը։

Սոս Ջանբեկյանը, Գայանե Փայտյանը, Հասմիկ Խոջյանը և այլք խոր հուզմունքով խոսեցին Ռաֆայել Քոթանջյանի մասին։

Այս նյութում ներկայացնում ենք մի տեսանյութ, որտեղ հավաքագրված են արտիստի տաբեր կերպարները, նրա հույզերը, ապրումները։ Իսկ հոլովակում հնչում է նրա որդու՝ Մայքլ Քոթանջյանի երգը՝ ուղղված իր հայրիկին։

Հոլովակն իսկապես անչափ հուզիչ է ստացվել և արժի այն դիտել և ևս մեկ անգամ ականատես լինել մեծ արտիստի տաղանդին։ Տաղանդը կյանքից հեռացավ ութսուն տարեկան հասակում։ Հոլովակն առաջարկում  ենք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями: