Սպիտակ սիրամարգները երկրի վրա ամենագեղեցիկ թռչուններն են: Սրանք մարդկանց զարմացնում են իրենց գեղեցկությամբ:

Այս պուրակը գտնվում է Չեխիայում՝ Պրահայում: Դուք կարող եք տեսնել սովորական սիրամարգ Պրահայի բոլոր զբոսայգիներում, որոնք շատ գեղեցիկ են:

Պրահայում գարնանային սեզոնի բացումը սկսվում է ապրիլի 1-ից:

Այս քաղաքում, բազմաթիվ են այն պուրակները, որտեղ սիրամարգներն ազատորեն շրջում են, իսկ զբոսաշրջիկները կարող են պարզապես վայելել այս թռչունների չքնաղ գեղեցկությունը, նույնիսկ ձեռք տալ և կերակրել:

Այս տեսահոլովակում դուք կտեսնեք մի սպիտակ սիրամարգի, որը կարծես թե հասկանում է, որ մարդկանց դուր է գալիս իր նրբագեղությունը: Թռչունը մշտապես բացում է իր շքեղ պոչը, որպեսզի հիանան իր աննման գեղեցկությամբ: Թեև այս թռչունների ձայնը մեղմ ասած հաճելի չէ, երբ սկսում են գոռալ, մարդիկ նույնիսկ վախենում են: Սակայն սա չի խանգարում հիանալ այս թռչուններով: