Ինչպես արդեն հայտնի է հանրությանը՝ սիրված երգչուհի Սիրուշոյի հայրիկը՝ Հրաչյա Հարությունյանը, անչափ շատ է սիրում իր ազատ ժամանակն անցկացնել թոռնիկների հետ։

Իսկ դերասանն արդեն երեք թոռնիկների պապիկ է։ Պապիկի կարգավիճակում լինելը դերասանին անչափ դուր է գալիս։ Թոռնիկները նրան նույնպես շատ են սիրում։

Այդ մասին են վկայում հանրայնացված բազմաթիվ կադրերն ու դրվագները, որոնք արվել են պապիկի հետ համատեղ հանգստից ու ժամանցից։

Հրաչյա Հարությունյանը հերթական գեղեցիկ տեսանյութն է հրապարակել և ցույց տվել թոռնիկներից մեկի հետ անցկացրած գեղեցիկ ժամանցից ընդամենը մի փոքրկ հատված։

Հոլովակում, ինչպես որ սպասել է, երեխայի դեմքը չի երևում, քանի որ ծնողները նրանց հանրայնացնել չեն սիրում։ Հոլովակում պապ ու թոռ զբոսնում են Երևանի փողոցներում։

Կադրն ավելի է գեղեցկացրել կցված երգը, որը պատկանում է Սիրուշոյի երգացանկին։ Այն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։