«Ոչ մի անգամ չեմ փոշմանել իմ քայլերի համար». ապրիլյան քառօրյայի մասնակից Ավետիս Զարգարյանը նշում է ծննդյան օրը


Ապրիլյան քառօրյայի մասնակից Ավետիսն արդեն տևական ժամանակ վերականգնողական հատուկ բուժում է ստանում տարբեր ծրագրերի շրջանակներում:

Չորսամսյա զինծառայող լինելով՝ Ավետիսն ակամա ներքաշվում է պատերազմական անակնկալ գործողությունների մեջ: Սկզբում նրան ամեն ինչ ֆիլմ է հիշեցրել, իսկ երբ զգացել է փամփուշտի սրընթաց վազքն իր կողքով, ավելի հստակ է գիտակցել պահի լրջությունը:

Թիկունքին ողջ հայության ապահովության հարցն աչքի առաջ ունենալով՝ սկսնակ զինծառայողն անմիջապես հասկացել է նույնիսկ կես մետր հողի կարևորությունն ու իր պատասխանատվության չափը:

Ավետիսը հիշում է, թե ինչպիսի փոխադարձ ուշադրություն ու հոգածություն կար բոլոր զինծառայողների միջև: Նա հիշում է, որ իր վիրավորվելուց իր կողքին է եղել ընկերը, ով նույնիսկ թույլ չի տվել, որ նա գետին ընկնի. միանգամից գրկել, նստեցրել է:

Ավետիսն այժմ նշում է իր ծննդյան քսաներեքամյակը: Ներկայիս նրա պայքարը քայլել կարողանալու համար է, իսկ դրանից հետո արդեն կորոշի, թե ինչպես շարունակի կյանքի հետագա ընթացքը:

Ծնունդդ շնորհավոր Ապրիլյան պատերազմի ու կյանքի հերոս Ավետիս Զարգարյան ջան!!!«Ոչ մի անգամ չեմ փոշմանել իմ քայլերի համար».Ավետիս Զարգարյան

Опубликовано Արմեն Մուրադյան/ Armen Muradyan Понедельник, 6 июля 2020 г.


Понравилась статья? Поделиться с друзьями: