«Ո՞վ ունի իրավունք կնոջն ասելու՝ դեմքիդ կնճիռներ են նշմարվում․․․ մեզ խաբում են․․․»․ Լիլիթ Մուրադյան


Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը, ով արդեն 2 երեխաների մայր է, հաճախ է համացանցում խոսում այնպիսի բաների մասին, որոնք գոտեպնդում են կանանց։

Այս անգամ Լիլիթը կրկին մի հրապարակում է կատարել, որտեղ խոսել է կանանց համար կարևոր մի հարցի՝ գեղեցկության շուրջ։ Նա արծարծել է այնպիսի թեմաներ, որոնց մասին բոլորը գիտեն, սակայն երբեք չեն բարձրաձայնի, այլ ընդհակառակը՝ կտրվեն դրան։ Լիլիթը նշում է, որ մեզ՝ կանանց, խաբում են, խաբում են փաթեթավորված գեղեցկություն մատուցելով։

Լիլիթը գրել է․ « Ո՞վ է ասել կինը պարտավոր է անթերի տեսք ունենալ, ո՞վ է որոշում գեղեցկության չափանիշը, ո՞վ ունի իրավունք կնոջն ասելու «տեսքդ լավ չէ», «գիրացել ես», «շատ ես նիհարել», «դեմքիդ կնճիռներ են նշմարվում», «աչքերիդ տակ սև պարկեր են»։

Մեզ այսօր խաբում են, ցույց տալով աստղերի, ովքեր մեծ տարիքում երևում են երիտասարդ, մեզ խաբում են թանկարժեք քսուքներով, սրսկումներով, կոսմետիկ պարագաներով։ Անվերջ փորձում ենք գեղեցիկ դառնալ, բայց ոչ…դու գեղեցիկ ես, եթե քեզ սիրում են, ու դու սիրում ես, եթե քեզ սպասում են, որովհետև սպասված ես։

Բոլորս ենք գեղեցիկ, երբեք թույլ չտաք, որ ձեզ կոմպլեքսավորեն արհեստական փաթեթավորումներով, մեր դեմքին և աչքերում մեր իսկ ապրած կյանքն է»։


Понравилась статья? Поделиться с друзьями: