Մարիամն ու Միկան սպասում են իրենց առաջնեկին․ զույգը անչափ գեղեցիկ հոլովակ է հրապարակել և հայտնել երջանիկ լուրը


Մարիամ Ադամյան և Միկա Ղափլանյան զույգի միությամբ հանրությունը շատ ուրախացավ։ Երիտասարդ երջանիկ ընտանիքը սիրված և օրիկնակելի է շատերի համար։

Եվ ահա զույգից տեղեկանում ենք, որ ընտանիքը հրաշալի նորություն ունի։ Զույգը սպասում է իր առաջնեկին։ Մարիամն այն հայ հայտնիներից է, ով համցանցային տիրույթում մեծ ակտիվություն չունի և առօրյայից մանրամասներ և ընտանեկան դրվագներ այդքան հաճախ չի ներկայացնում։

Մարիամը ինսթագրամյան հարթակում գեղեցիկ հոլովակ է հանրայնացրել, որտեղ արդեն նկատելի  է դերասանուհու գեղեցիկ կարգավիճակը, որն անչափ սազում է նրան։ Հոլովակում երիտասարդ ամուսիններն անչափ երջանիկ տեսք ունեն։

Մեկնաբանությունների դաշտը լի է շնորհավորական խոսքերով, ջերմ և բարի մաղթանքներով, որոնք դերասանուհուն ջերմացրել ու ժպիտներ են պարգևել։ Հոլովակին կից Մարիամը գրել է՝ հրաշքի սպասումով։

Մենք նույնպես շնորհավորում ենք սիրված զույգին և բարին մաղթում։  Իսկ հոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!