Գեներալ Մանվել Գրիգորյանին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկից այս անգամ տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Այս լուրի մասին տեղեկացրել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը: Նա տվել է նոր մանրամասներ տեղափոխման մասին.
«Քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու կոնկրետ անհրաժեշտություն է առաջացել, որոշվել, ապա նաև նրան տեղափոխել են «Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոց, որտեղ նա կստանա իրեն անհրաժեշտ բժշկական օգնությունը:
Մանվել Գրիգորյանի դատապաշտպան Լևոն Բաղդասարյանը հայտնել է, որ հանկարծակիորեն բարձրացել է իր պաշտպանյալի արյան շաքարի քանակը: Վերջերս նրա առողջական վիճակը գնալով վատթարանում է:
Ի դեպ, հիշեցնենք, որ օրեր առաջ ԱԺ նախկին պատգամավորին՝ Մանվել Գրիգորյանին, ով ստացիոնար բուժում էր ստանում «Նաիրի» հիվանդանոցում, սայլակով տեղափոխել էին «Երևան–Կենտրոն» ՔԿՀ, ապա այնտեղից էլ տեղափոխել էին «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:
Նշենք , որ Գեներալ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է մի շարք ապօրինի հանցագործությունների մեջ: Նրա դատավարությունը դեռևս շարունակական փուլում է գտնվում: