«Մաղթում եմ քեզ բավարարը»․ ասաց մայրը դստերը և հեռացավ․ ահա թե ինչ էր իրականում նշանակում այդ մաղթանքը


Օդանավակայանում մայր և դուստր հանգամանքների բերումով հրաժեշտ էին տալիս։ Եվ երբ հայտարարվեց թռիչքի մասին, գրկախառվեցին և մայրն ասաց․ որ շատ է սիրում դստերը և մաղթեց «բավարարը», ինչին դուստրը համբույրով պատասխանեց և հեռացավ։

Մայրը երկար մնաց նստած աթոռին և կողքի նստած կնոջը հարցրեց՝ արդյո՞ք հրաժեշտ տվել է մեկին ընդմիշտ։

Կինն ասաց, որ պատահել է նման բան։ Իսկ մայրը հուզիչ ձայնով ընդգծեց, որ ինքն արդեն ծեր է և դուստրը հաջորդ անգամ կգա իր մահվան օրը։

Հարևան տիկինը երկար կյանք մաղթելով դստերը հրաժեշտ տված մորը՝ հետաքրքրվեց՝ ինչ է նշանակում՝ «Մաղթում եմ քեզ բավարարը»։ Մայրը մանրամասնեց, նշելով, որ դա հին բարեմաղթանք է։

«Երբ ասում ենք. «Մաղթում եմ քեզ բավարարը», ապա մենք դիմացինին մաղթում ենք, որ կյանքը լի լինի այն ամենով, ինչը բավարար լավ է ապրելու համար»,- ասաց մայրը, ապա հավելեց՝ բավարար արև հոգին վառ պահելու համար, բավարար անձրև, որպեսզի գնահատես արևը, բավարար երջանկություն, որպեսզի հոգիդ կենդանի մնա և այլն։ Մաղթենք միմյանց բավարարը և լինենք երջանիկ։


Понравилась статья? Поделиться с друзьями: