Հայկոյի մասին խոսելիս՝ նրան ծանոթ և նույնիսկ անծանոթ մարդիկ հնարավոր չէ առանց խոր հուզմունքի խոսեն։ Ինպես ասում են երգչի երկրպագուներն ու հարազատները՝ երկրորդ Հայկո էլ չի լինի։

Տաղանդավոր կոմպոզիտորն այնքան քիչ ապրեց և այդ տարիներին այնքան հիացրեց իր արվեստով, երաժշտական բարձր ճաշակով և դեռ այնքան կարող էր հիացնել, բայց կյանքն անարդար վարվեց։

Հայկոյի մասնկացությամբ ուշագրավ, կյանքով լի հոլովակ է հանրայնացրել դիզայներ Գագա Ամատունին։ Հայկոն հանդիսանում է Գագայի երեխաների կնքահայրը։

Դիզայների դուստրը ծանր է տանում կնքահոր կյանքից անժամանակ հեռանալը և այդ մասին իր սոցհարթակում երբեմն պատմում է։ Դիզայների կինը՝ Նաիրան, արխիվային կադրեր է հանրայնացրել և ցույց տվել Հայկոյի մահից երկու ամիս առաջ ինչպես են ընտանիքով վայելել օրը Հայկոյի հետ։

Վարը ներկայացված տեսանյութում կարող եք դիտել ոչ միայն նրանց ուշագրավ ժամանցից կադրեր, այլ նաև Մարիայի անչափ հուզիչ գրառումը Հայկոյի մահից հետո։