Այսօր՝ մարտի քսաներեքին, դերասանուհի Հասմիկ Խոջյանն ամուսնանում է։ Նա օրեր առաջ արդեն սկսել էր հետևորդներին պատմել հարսանեկան նախապատրաստական աշխատանքների մասին։ Ներկայացրել էր հարսանեկան արարողությունից առաջ աղջկական հավաքույթ-խնջույքը, որտեղ բոլորը հիանալի ժամանակ են անցկացրել։

Դերասանուհին օրվա համար ընտրել է կարմիր և սպիտակ երանգները։ Հրավիրվածների շարքում են եղել նաև Ժաննա Բուտուլյանը, Մարինկա Խաչատրյանը, ովքեր իրենց ընկերուհուն գցեցին լողավազանը և խնջույքն է՛լ ավելի թեժացրեցին։

Հասմիկը հարսանիքի օրը չէր հայտնել։ Այդ մասին դերասանուհին խոսեց այսօր և հարսանեկան առաջին կադրերը ներկայացրեց։

Հասմիկը հրաշալի տրամադրություն ունի և երջանիկ է։ Հանրայնացված կադրերի շարքում կարելի է գտնել նաև զվարճալի դրվագներ, օրինակ, թե ինչպես էր փեսայի գալուն սպասող հարսիկը քաղցը հագեցնում հյուրերի սեղանի ուտեստներով։

Կադրերը սիրով ներկայացնում ենք նյութին կից։ Ի սրտե շնորհավորում ենք Հասմիկ Խոջյանին և իր կողակցին, մաղթում անսահման սեր, երջանկություն և փոխըմբռնում։