Գաղտնիք ու նորություն չէ, որ հայկական միջավայրում մի առանձնահատուկ, ընդգծված ու անվերապահ վերաբերմունք է վայելում հայ զինվորը. նա մեր իրականության անառարկելի հերոսն է: Հայ զինվորի զինծառայության շրջանը բավականին պատասխանատու և կարևոր շրջափուլ է ոչ միայն տվյալ անձի, այլ նաև նրա ողջ շրջապատի համար:
Օրերը հաշվող և խաղաղության համար աղոթող ծնողներն ու հարազատներն իրենց զինվորին սպասում են առանձնահատուկ խանդաղատանքով ու անհամբերությամբ, իսկ նրան դիմավորելիս նախապատրաստվում յուրահատուկ կերպով:
Համացանցում հերթական սրտառուչ և հուզիչ հոլովակն է հանրայնացվել, որտեղ ներկայացված է զինծառայությունից վերադարձող հայ զինվորին դիմավորելու պահը: Երևում է, թե ինչպես են զինվորի տան միջանցքը, աստիճանաձողերը ձևավորել ու զարդարել թեմատիկ գունավորմամբ փուչիկներով՝ տոնական տեսք տալով շրջապատին:
Զինվորին դրսում դիմավորելու են հավաքվել հարևաններից ու մտերիմներից շատերը, իսկ մայրական ուրախությունը պարզապես սահմաններ չի ճանաչում:
Նկարագրված հուզառատ ու զգացմունքային պահը պատկերող փոքրիկ հոլովակը կարող եք դիտել ստորև: Դժվար է արցունքները զսպել դիտելիս:
Անկրկնելի պահ 🤗🤗🤗Անկրկնելի զգացում❤❤❤
Опубликовано Ծանրոց Իմ Զինվորին Canroc Im Zinvorin Суббота, 25 июля 2020 г.