Հայկ Պետրոսյան․ «Բերանդ կեղտոտ ա, հոգիդ էլ ա կեղտոտ, մենք էս ի՞նչ մակարդակի ենք հասել»


Հայկ Պետրոսյանը, ով իր բաժին մասնակցությունն է ունեցել արցախյան վերջին պшտերազմին, Արցախից վերադարձել է որոշակի սպասելիքներով։ Նա ակնկալել է, որ իրավիճակով պայմանավորված ցшվից նոր վերածնունդ է լինելու։

Քանի որ նրա սպասելիքները ոչ միայն չեն իրականանում, այլ նաև պետությունը գահավիժում է անդունդը, նա որոշել է վերլուծական խոսքով հանդես գալ՝ խոսելով մշակույթի ու քաղաքականության մասին։

Մեկնաբանելով իր նպատակը՝ Հայկը տեղեկացնում է, որ ինքը մասնագիտությամբ քաղաքագետ է, իսկ բնույթով՝ արվեստի մարդ, ուստի իրեն թույլ է տալիս երկուստեք թեմաների շուրջ վերլուծություններ անել։

Նա դիմում է իր գործընկերներին՝ հորդորելով ակտիվանալ ոլորտում, որպեսզի կարողանան ինչ-որ բան փոխել։ Նա ցավով արձանագրում է, որ տարածվել է հայհոյախոսությունը։

«Բերանդ կեղտոտ ա, հոգիդ էլ ա կեղտոտ, մենք էս ի՞նչ մակարդակի ենք հասել, բա տղու պատիվը ի՞նչ եղավ»,- ասում է արտիստը՝ առաջարկելով մաքրել լեզուն։

Նա անդրադարձել է նաև հայ կնոջ աղավաղված կերպարին։ Հայկի ուղիղեթերային միացման տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: