Հայկոյին նվիրված համերգի վերջում հայտնվել է նրա հոլոգրաֆիկ պատկերը երգել և խոսել․ անչափ հուզիչ


Երեկ՝ օգոստոսի քսանհինգին, Հայկոյի ընկերները, հարազատները Հայկոյի ծննդյան օրվա առիթով հիշատակի մեծ համերգ էին կազմակերպել։ Համերգը անչափ հուզիչ, գեղեցիկ ու հրաշալի համարներ է ունեցել և հուզել բոլոր ներկաներին։ Դահլիճը ողողված է եղել Հայկոյի շնչով։

Տաղանդավոր կոմպոզիտորի ընկերները կատարել են նրա երգերը, հիշել երգչին, մեծարել նրան ու նրա տաղանդը։ Համերգին մասնակցել է նաև Հայկոյի ամենասիրուն ու կարևոր ստեղծագործությունը՝ Արմանը, նրա որդին։

Նա բարձրացավ բեմ և հայրիկի փոխարեն շնորհակալություն հայտնեց բոլոր ներկաներին, որ եկել են հայրիկի համերգին։

Համերգի ավարտն է՛լ ավելի հուզիչ է եղել կազմակերպված։ Համերգը եզրափակվել է Հայկոյի Վերև ստեղծագործությամբ, որը կատարել է հենց ինքը՝ Հայկոն։

Բեմում հայտնվել է երգչի հոլոգրաֆիկ պատկերը, որն էլ էֆեկտ է ստեղծել, թե երգիչն այդտեղ է՝ իր երգով, ձայնով, մարմնով և հոգով։ Համերգի ամենահուզիչ պահն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: