Հայերը Քոչարի են պարել Մոսկվայի հայկական եկեղեցու բակում, ի ցույց դնելով մեր ազգային մշակույթը:
<<Արի պարի Քոչարի>> նախագծի միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ հայեր: Նրանք եկեղեցու բակում ձեռքի տված պարել են մեր ազգային պարը՝ աշխարհին ներկայացնելով մեր ազգային մշակույթն ու արժեքները, որոնք սրբորեն պահպանում են նույնիսկ իրենց հարազատ երկրի սահմաններից դուրս: Բազմաթիվ մորդիկ, այդ թվում նաև զբոսաշրջիկներ հավաքվել էին նայելու և տեսանկարահանելու մեր հայրենակիցների պարը:
Այս գեղեցիկ նախաձեռնությունը մասնակիցների կողմից արժանապատվության և հպարտության ևս մի քայլ է, որ իրականացնում են մեր հայրենակիցները: