Հայաստանում ԱԹՍ-ներ կպատրաստվեն․ ահա թե ե՞րբ և որտե՞ղ


Դիլիջանում գտնվող Մոնթե Մելքոնյանի անվան ռազմավարական վարժարանում կսկսի գործել «Արմաթ» լաբարատորիա։ Այստեղ կընդունվեն 15-18 տարեկան անձիք և սովորելու են պատրաստել ԱԹՍ-ներ։

Սարքավորումների որոշ քանակ արդեն Հայաստանում է, վերապատրաստվել են 12 դասավանդողներ։ Սարքավորումներն այժմ փորձարկվում են։ Եթե դրանք համապատասխանեն ժամանակակից պահանջներին, ապա մեծաքանակ խմբաքանակ կներմուծվի։

Քննարկումներ են անցկացվում նաև 3 ամսվա մեջ բացել այդպիսի 7-8 լաբարատորիա։ Մտադրված են լաբարատորիաները տեղակայել մարզերում և մեծ քաղաքներում, իհարկե դա չի նշանակում, որ մոտակա համայնքների բնակիչները չեն օգտվի։

Լաբարատորիաների բացմանը հ ֆինանսական աջակցություն են ցուցաբերում անհատներ, բարեգործներ և Կարեն Վարդանյանի անվան հիմնադրամը և քննարկումներ են տեղի ունենում կառավարության հետ։ «Արմաթ» լաբարատորիաները սկսել են գործել 2011 թ․։ Դրանք գտնվում են դպրոցներում։

Գործում են Հայաստանում, Արցախում, Ջավախքում, նաև այլ երկրներում՝ Հնդկաստանում, Բանգլադեշում և Եթովպիայում։ Ժամանակները և իրադարձությունները ցույց տվեցին, թե որքան անհրաժեշտ է ժամանակակից տեխնիկան։


Понравилась статья? Поделиться с друзьями: