«Կորցրել էի որոշում կայացնելու ունակությունս․․․»․ Արևիկ Ուդումյանի նոր հրապարակումը


Արևիկ Ուդումյանը, որ մեծ ակտիվություն ունի համացանցային տիրույթում, շարունակում է իր ակտիվությունը և հետևորդների համար աշխատում ստեղծել հետաքրքիր կոնտենտ։ Նա անդրադառնում է ամենատարբեր հարցերի և ուշագրավ քննարկումներ ստեղծում հետևորդների շրջանում։

Հաճախ էլ ներկայացնում է ընտանեկան դրվագներ, իրադարձություններ։ Եվ ահա Արևիկը հերթական ընտանեկան կադրերն է հանրայնացրել, որտեղ ամիջապես կարելի է նկատել՝ որքան է մեծացել նրա դուստրը։

Լուսանկարներին կից հաղորդավարուհին գրել է․ «Նկարները ընտրելիս կորցրել էի որոշում կայացնելու ունակությունս։ Մտածե՞լ եք` մեր կյանքի ընթացքում ինչքան ենք բացում սուրճի բաժակների դարակը կամ կահույքի ճռռացող դուռը անվերջ կարա ազդի չէ՞ մեր վրա…

Աշխարհը խառն է և գնալով տունը դառնում է բացարձակ կոմֆորտի միակ անկյունը»։

Մեկնաբանություններում Արևիկի հետևորդները համաձայնել են սիրված հաղորդավարուհու և արդեն սիրելի բլոգերի հետ, թեև ինքը՝ Արևիկը, մի քանի անգամ նշել է, որ իրեն բլոգեր չի համարում։ Նրա սրտի մասնագիտությունը հենց հաղորդավարությունն է։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!