«Կապույտ աչքերի հանդիպումն ամեն անգամ կախարդական է». երկու Մխիթար՝ մեկ տան մեջ․ տեսանյութ


Հերոսներն անմահ են, նրանք ապրում են մեր մեջ, մեր գործերում, ուսոմւոնքում, խոսքում, իսկ հաճախ էլ վերածնվում են։ Վերջին շրջանում շատ անմահացած հերոսներ վերածնվեցին։

Նրանց ծնողներն հաստատակամորեն գնացին այդ ճանապարհով և իրենց կորցրած որդիներն վերագնտնելու նպատակով մայրացան։ Մայրացան, որպեսզի որդու ձայնը, մանկան ճիչն ու քրքիջը վերադարձնեն իրենց օջախ։ Եվ նրանց հետ իրենք էլ վերադարձան կյանք, նոր ուժ ստացան և սկսեցի պայքարել։

Պայքարել նոր կյանքի համար և հերոսացած որդիների սխրանքը բարձր պահելու համար։ Ահա այդպես եղավ հերոս Մխիթարի ընտանիքում։ Արդեն բոլորին հայտնի Մխիթար Գալեյանը մի քանի ամսական եղբայր ունի։

Փոքրիկը կրում է հերոս եղբոր անունը՝ Մխիթար։ Ծնողները նշում են, փոքրիկ Մխիթարը մեծ Մխիթարի պատճեն է։ Եվ ընտանիքում արդեն երկու կապուտաչյա Մխիթար է ապրում։

Եվ ամեն օր տեղի է ունենում երկու կապույտ աչքերի հանդիպումը, որն ամեն անգամ կախարդական է։ Վարը ներկայացնում ենք տեսանյութ այս մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями: