Լիլիթ Հովհաննիսյանը խոսել է յոթամսյա իր լռության պատճառներից․«Պատճառներից մեկն այն է, որ․․․»


Ժամանակին ամենապահանջված երգչուհիներից մեկը՝ Լիլիթ Հովհաննիսյանը, յոթ ամսվա լռությունից հետո Մայրության և գեղեցկության տոնի առիթով առաջին անգամ հրապարակմամբ հանդես եկավ․ նա մայրիկի հետ լուսանկար էր հանրայնացրել և շնորհավորանքով հանդես եկել։

Քանի որ այդ հրապարակման մեկնաբանությունների մեծ մասը երգչուհուն կարոտելու մասին էր, Լիլիթը հարկ է համարել բացատրել, թե ինչու էր լուռ և ինչու սոցհարթակում ակտիվ չէր։ Նա լուսանկար է հանրայնացրել և կից գրառման մեջ խոսել հետևորդների հետ և ասել, որ անչափ կարոտել էր նրանց։ Նա գրել է, որ սոցիալական ցանցերը կյանքի այս փուլում իրեն առանձնապես չեն գրավում և դա իր լռությոն պատճառներից մեկն է։

Նկատում և ընդունում է, որ նոր ժամանակներում ամեն ինչ այլ է, քանի որ ամեն բան տեղափոխվել է համացանց, անգամ համալսարանները և որ ամենտարօրինակն է սոցհարթակ է տեղափոխվել մարդկային զգացմունքները և մարդիկ իրար կարոտում են, սեր են խոստովանում սոցհարթակում։

Երգչուհին փորձում է հասկանալ այս ամենը, որ դրանք զգացմունքներն ի լուր աշխարհի պատմելու մի ձև է, սակայն իր դեպքում դա անընդունելի է համարում։ Բոլոր կարոտով գրառումները երգչուհուն շփոթել և հուզել են։

«Ես էլ եմ շաաատ կարոտել ձեզ ու ինտերնետի միջոցով ուղարկում եմ իմ ռեալ, ոչ ինտերնետային սերը»,- գրել է Լիլիթը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!