«Լադանիվա» խումբը առաջիկայում կլինի Հայաստանում․ մանրամասներ խմբի միակ հայուհի Ժակլին Բաղդասարյանից


Ժակլին Բաղդասարյան անուն ազգանունով հայուհին երգում է «Լադանիվա» խմբում։ Խումբը Հայաստանում սիրվել է, հատկապես քաղցրաձայն Ժակլինը։ Սիրված խումբը առաջիկայում Հայաստանում համերգային ծրագրով կներկայանա։ Երգչուհին անհամբեր է սպասում համերգին։

Վեց տարի չի եղել հայրենիքում։ Անչափ կարոտել է հայրենիքը, հատկապես Եղեգնաձորը։ Պլանավորել է,որ հայրենիքում ընկերներին ցույց կտա տեսարժան վայրերը, հնություններ, նվագարաններ կնվագեն և հայկական  ուտեստներ կհամտեսեն։ Ժակլինի սիրելի հայկական ուտեստներն են պասուց տոլման և քյալագոշը։

«Լադանիվա» խմբի միակ հայը  երեք տարեկանից ապրում է Բելառուսում , սակայն ուսումը ստացել է Ֆրանսիայում  և մնացել այնտեղ։ Անչափ շատ է սիրում հայերեն երգել, նրան հայոց լեզուն չափազանց դուր է գալիս։

Պատմում է ,  որ հայկական երգերը կարծես հոգուց են բխում։ Ժակլինը փորձում է հայերենին անծանոթ մարդկանց ցույց տալ, թե ինչքան սիրուն հնչողություն ունի այն։ Կենսախինդ Ժակլինը 44 օրերին լռակյաց էր դարձել։

Նա այդ օրերին ներկայացրեց Օրոր երգը, որը անարդար աշխարհի մասին է։ Ստորև կարող եք լսել այդ հուզիչ երգը։


Понравилась статья? Поделиться с друзьями: