Դերասան Սոս Ջանիբեկյանն ուշագարվ գրառում է հանրայնացրել՝ արտահայտելով իր վերաբերմունքը առկա իրավիճակային մասնավոր մի դրսևորման հանդեպ:
Ս. Ջանիբեկյանի գրառումը մասնավորապես վերաբերվում է ճանապարհային խնդրին: Դերասանը գրել է, որ շատ լավ է, որ հիմա ճանապարհները չեն փակում, ու երթևեկող վարորդները ստիպված չեն այլևս ժամերով սպասել, ինչ է թե այդ փողոցով որևէ պաշտոնատար անձ իրեն ուղեկցող մեքենաների շքախմբով գնում էր մի տեղ կերուխումի:
Դերսանը մասնավորապես գրել է հետևյալը.
«Ինչ լավ ա, որ հիմա մեր երկրում, էլ 3-7 ժամով մի քանի հատ գլխավոր փողոց չի փակվում, որովհետև էդ փողոցով, ինչ որ պաշտոնյա կամ քաղաքական գործիչ, իրա շքախմբով պտի գնա մի տեղ ուտել խմելու»:
Դերասանի գրառումը մեծ հավանության և համաձայնության է արժանացել: Շատերը նշել են, որ այսօրինակ մասնավոր դեպքերի փոփոխության արձանագրում է ապացուցում, որ շատ դրական փոփոխություններ են արձանագրվել: