Մի քանի տարի առաջ «Եվրատեսիլը» հաղթած էպատաժային Թոմ Նոյվիրթը՝ նույն ինքը Կոնչիտա Վուրստը, կրկին զարմացրել է իր երկրպագուներին։ Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ»-ի ընթացքում Թոմը հանդես էր եկել Կոնչիտա Վուրստ կեղծանունով և մորուքավոր կնոջ տեսքով։ Աստղի նոր կերպարանափոխությունը նույնպես զարմացնում է երկրպագուներին։ Վերջին շրջանում Թոմը հեռվանում է Կոնչիտայի կերպարից։ Անցած տարի երգիչը հայտարարել էր, որ հենց Կոնչիտա Վուրստն այլևս պատմություն է։ Այդ պահից սկսած տղամարդն աշխատում է իր նոր կերպարի վրա՝ հրաժեշտ տալով կանացի հագուստին, շպարին և սանրվածքին։ Հիմա նա առնական տեսք ունի, ինչն ապացուցում են նրա նոր լուսանկարները։
Չնայած իր հայտարարությանը, Թոմը վերջերս ֆոտոշարքի է մասնակցել, որտեղ կրել է կանացի հագուստ և կոշիկներ։ Նա ինստագրամյան իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում նա կրում է ցանց զուգագուլպաներ, բարձրակրունկ կոշիկներ, բոդի և շպարված է։