Ինչպես հայտնի է՝ դեռ ամիսներ առաջ ռուս քաղաքական գործիչ Վլադիմիր Ժիրինովսկին տեղափոխվել էր հիվանդանոց։

Նա առողջական խնդիրներ ուներ, սակայն տեղափոխման համար պատճառ էր հանդիսացել Կորոնավիրուսը։ Վերջերս էլ ռուսական մի քանի լրատվականներ տարածել էին Ժիրինովսկու մահվան մասին տեղեկատվություն, սակայն դրան անմիջապես հետևեց մահվան հերքումը։ Իսկ օրերս էլ հայտնեցին, որ, ցավոք սրտի, քաղաքական գործիչը կյանքից հեռացել է։

Նա 75 տարեկան էր։ Մահը վրա է հասել ապրիլի վեցին։ Այսօր Ռուսաստանում Վլադիմիր Ժիրինովսկուն վերջին հրաժեշտն են տալիս։ Հոգեհանգստի արարողությանը ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Պուտինը։

Տարածված տեսայութում կարելի է տեսնել ինչպես է նախագահը կարմիր վարդերի փնջով մոտենում քաղաքական գործչի աճյունին, ծաղիկները խոնարհում նրա շքանշանների վրա, խաչակնքվում, ապա հեռանում գլիխիկոր։

Ժիրինովսկին հայտնի է իր սկանդալային ելույթներով, որտեղ միշտ բարձրաձայնում էր բացարձակ ճշմարտություն։ ՌԴ նախագահի վերջին հրաժեշտը Ժիրինովսկուն դիտեք վարը։