Ի՞նչ վիճակ է սահմանամերձ գյուղերում հիմա, ինչո՞վ են զբաղված գյուղացիները


Հակառակորդի ակտիվության հետևանքով սահմանամերձ համայնքներում բնակավայրեր են վնասվել: Ինչպես նշում են հակառակորդին ձեռագրին շատ լավ ծանոթ մարդիկ, նա իր բնավորությունն ու վարքագիծը չի փոխում՝ թիրախավորելով ու վնասելով բնակելի տները, համայնքային կառույցները:

Ինչպես հայտարարվել է, այս պահին սահմանային գոտու երկայնքով հարաբերական անդորր վիճակ է, հակառակորդը դադարել է ակտիվություն ցուցաբերել, ինչն էլ առիթ է դարձել, որ գյուղացիները սկսեն զբաղվել իրենց վնասված տների կարգավորման ու վերանորոգման հարցերով:

Միայն սահմանակից Այգեպար համայնքում տասնմեկ բնակելի տուն է վնասվել: Մինչ Մարդու իրավունքների պաշտպանը, լրատվամիջոցների տարբեր ներկայացուցիչներ և այլ պատասխանատու անձիք տեղում ուսումնասիրում և գնահատում են պատճառված վնասի չափը, գյուղացիները վերականգնում են իրենց վնասված տները:

Սա վկայում է հայի անկոտրում կամքի ու անպարտելի ոգու մասին: Տեղում բնակիչների հետ շփվող լրատվական դաշտի ներկայացուցիչներն ու այլ անձիք մշտապես ապշած ու հիացած են մնում դժվարին իրավիճակներում սահմանային բնակիչների ինքնավստահությամբ, համառությամբ ու համարձակությամբ:


Понравилась статья? Поделиться с друзьями: